Հիմնադրամի աջակցությամբ Լոռու մարզի աշակերտները մասնակցում են միջազգային փառատոնի

«Մանես» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ալավերդի քաղաքի, Թեղուտ և Շնող համայնքների 17 դպրոցականներ հնարավորություն են ստացել 2015թ. նոյեմբերի 7-ից 11-ը մասնակցելու «Ռոլան» փառատոնին՝ որպես ժյուրիի անդամներ։

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը կազմակերպվում է 11-րդ անգամ: Այս անգամ փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ աշխարհի 44 երկրներից. փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին։

Լուսանկարներ