«Մանես» բարեգործական հիմնադրամը շնորհավորում է աշխարհի բոլոր երեխաներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: «Թեղուտ» ՓԲ ընկերության հետ միասին հիմնադրամն օրվա առթիվ անակնկալ էր պատրաստել ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների երեխաների համար. «Թեղուտ» ՓԲԸ-ն և «Մանես» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները շնորհավորեցին Թեղուտ և Շնող գյուղերի մանկապարտեզների երեխաներին և նվերներ հանձնեցին:
Օրվա առթիվ նվեր ստացան նաև համայնքների գրադարանները. հիմնադրամի միջոցներով նրանք համալրվեցին մանկական գրականության նոր խմբաքանակներով:
Լուսաբանում տեղական ՀԸ-ի եթերում:
