Նպատակը.
Հիմնադրամի գործունեության նպատակն է ՀՀ Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը:
Խնդիրները և գործունեության հիմնական ուղղությունները.
Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների, ծրագրերի մշակումն ու իրականացումը, համազգային նշանակության ծրագրերին աջակցությունը, ինչը մասնավորապես ենթադրում է.
- Սոցիալական ծրագրերի իրականացում, սոցիալապես անապահով և խոցելի խմբերին աջակցություն,
- Անապահով խավերի ներկայացուցիչների համար բարեգործական ճաշարանների կազմակերպում,
- Բնապահպանական միջոցառումների կազմակերպում և բնապահպանական ծրագրերի, գիտական և գիտահանրամատչելի հետազոտությունների իրականցմանն աջակցություն, բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը սատարում,
- Կրթական-մշակութային ծրագրերի իրականացում, դպրոցներին աջակցություն,
- Սպորտային ակումբներին և տաղանդավոր մարզիկներին ու մարզիչներին աջակցություն,
- Բարեգործական համերգների, ցուցահանդեսների, ճամբարների, մարզական միջոցառումների կազմակերպում: